Բաժիններ՝

Մոդրիչը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել իսպանական ակումբի հետ, չնայած այլ թիմերի կողմից հետաքրքրությանը:

Մոդրիչն «Արքայական ակումբի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Նախորդ ամռանը 33-ամյա խորվաթով ակտիվորեն հետաքրքրվում էր Միլանի «Ինտերը», սակայն մադրիդցիների ղեկավարությունը հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին: Ակումբները չկարողացան պայմանավորվել ֆինանսական հարցում, և արդյունքում՝ գործարքը չկայացավ:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն անցկացրած 20 խաղերում դարձել է 2 գոլի և 2 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս