
Ջորջ Սորոսը գրառում է արել Հայաստանի մասին

Միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը Թվիթերի իր էջում գրառում է արել Հայաստանի մասին։
«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»,- գրել է նա։
Strong support of Armenia's civil society is vital to the country's democratic present and future. https://t.co/iBRZ2ZquKN
— George Soros (@georgesoros) February 2, 2019
Սորոսը գրառման հետ տեղադրել է իր «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքում հրապարակված հոդված, որը վերնագրված է՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը»։
Ջորջ Սորոսը և նրա հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը աշխարհի բազմաթիվ երկրներում աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։