
Արտավազդ Բարսեղյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Արտավազդ Բարսեղյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման հավելված N 1-ի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արտավազդ Բարսեղյանին 2019 թվականի հունվարի 31-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։