Բաժիններ՝

«Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնելու եվրոպական ստուգատեսում». Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Այնտեղ 10 օր մարզվելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը:

Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ/մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10-ին:

Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում, որտեղ մեր մարզիկները կմասնակցեն ապրիլի 5-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Այն կլինի վարկանիշային օլիմպիական խաղերի համար.

«Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնելու եվրոպական ստուգատեսում: Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները, – ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հետ զրույցում.- Հնարավոր է նոր, շնորհալի տղաներով համալրվի մեր թիմը:

Կարծում եմ, ինչպես Երևանում էր, ճիշտ կօգտագործենք նաև Եվրոպայի առաջնությանը նախորդող պարապմունքները: Խոսեմ նաև կանանց հավաքականից, որտեղ սերնդափոխություն է տեղի ունենում: Ըստ էության 3-4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն»,-ասել է Ալավերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս