Հետաձգված չվերթների համաշխարհային ռեկորդ է սահմանվել. փորձագետներ
2018 թվականին հետաձգված չվերթների համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Այդ մասին հայտնել է AirHelp-ը: Ընկերության՝ հետաձգված թռիչքների համար փոխհատուցումների վճարման գծով մասնագետները հաշվել են այն չվերթների քանակը, որոնք անցյալ տարի կատարվել են ուշացումով:
Առաջին անգամ ամբողջ աշխարհի ավելի քան 10 միլիոն ավիաուղեւորներ տուժել են ուշացումներից եւ ուղիղ չվերթների չեղարկումներից, որոնց համար փոխհատուցում է ենթադրվում: Դա յուրօրինակ համաշխարհային ռեկորդ է, ընդգծում են փորձագետները:
Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ թռիչքը կամ հետաձգվել է (առնվազն 15 րոպեով), կամ չեղարկվել: Գլխավոր գործոնների թվում, որոնք նպաստել են նման իրավիճակների թվաքանակի աճին, ավիաընկերությունների աշխատակիցների գործադուլներն են: Դրանք զգալիորեն ավելացրել են ուղեւորահոսքը, ինչը լրացուցիչ բեռ է դարձել օդանավակայանների վրա, որոնք բախվել են սահմանափակ թողունակության խնդրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: