
Ոսպով ապուր

Բաղադրադրիչներ
1 բաժակ ոսպ
1 գլուխ սոխ
1 կարտոֆիլ
1 ճգ ալյուր
տոմատի մածուկ
բուսական յուղ
աղ
սև պղպեղ
համեմ
Պատրաստման եղանակը
Մաքրած ոսպը եփել աղաջրում: Կարտոֆիլը կտրատել և լցնել ոսպապուրի մեջ: Բուսական յուղով առանձին պատրաստել սոխեռած, ավելացնել տոմատի մածուկ, խառնել և լցնել ոսպապուրի մեջ:
Ալյուրը քիչ ոսպաջրով բացել և լցնել ապուրի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացնել պղպեղ, կտրատած համեմ:
Բարի ախորժակ: