
Արագ աղցան, որը միշտ կփրկի, եթե անսպասելի հյուրեր այցելեն

Բաղադրիչներ
1. Սերուցքային պանիր – 100 գ
2. Ձու – 3 հատ
3. Մայոնեզ – 50 գ
4. Սխտոր – 2-3 ատամիկ
5. Մանանեխ – 3 գ
6. Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խաշած ձվերն անցկացնել միջին քերիչով՝ դեղնուցը թողնելով ձևավորման համար:
2. Պանիրն անցկացնել միջին քերիչով:
3. Խառնել ձուն և պանիրը, ավելացնել մայոնեզը, մանանեխը, սխտորը և պղպեղը:
4. Լավ խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը