
Մի հարցը «հորով-մորով» չարած, ԱԺ աշխատակազմին նոր փորձություն է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը:
Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել, բայց ԱԺ աշխատակազմում այդ հարցը չեն կարող գլուխ բերել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: