
Փրկարարները հեռացրել են շքամուտքի պոկված ծածկը

Հունվարի 5-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի (վթարային) 4-րդ մուտքի տանիքից քարերը պոկվում և ընկնում են շքամուք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շքամուտքի երեսպատման ծածկը պոկվել և կախվել է (մոտ 0.5 քմ):
Փրկարարները հեռացրել են պոկված ծածկը: