
Ձկնային կոտլետներ՝ մեքսիկական բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Ձկան փափկամիս – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սխտոր – 1 ատամիկ
4. Դարչին – 1 պտղունց
5. Աղացած մեխակ – 1 պտղունց
6. Սպիտակ հաց – 4 կտոր
7. Աղացած քիմիոն – 1 պտղունց
8. Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ
9. Ձու – 1 հատ
10. Աղ՝ ըստ ճաշակի
11. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
12. Համեմ – 1 փունջ
Պատրաստման եղանակը
1. Մանրացրած սխտորը և սոխը տապակել: Ավելացնել դարչին, մեխակ և քիմիոն, խառնել, տեղափոխել թասի մեջ:
2. Բլենդերի օգնությամբ մանրացնել հացը, 1/3 մասն ավելացնել սոխային զանգվածին, իսկ մնացածը պահել թավալելու համար: Բլենդերի օգնությամբ ձուկը վերածել խյուսի:
3. Մաքրել և մանր կտրատել պղպեղը և համեմել: Ձկնային խյուսն ավելացնել սոխային զանգվածին, ավելացնել պղպեղ, համեմի կեսը, ձու, կիտրոնի հյութ, աղ, լավ խառնել:
4. Մնացած համեմն ավելացնել թավալելու համար պահած հացին: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թավալել: Կոտլետները տապակել բարձր կրակի վրա՝ ամեն կողմից 4-ական րոպե: Հետո կրակն իջեցնել և տապակել մոտ 10-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ շրջելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը