Բաժիններ՝

Ուշիի ոլորաններում КамАЗ-ով մի քանի տոննա ցորեն տեղափոխող ու վթարի ենթարկված Ռուսաստանի Դաշնության քաղաքացին հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աշտարակի բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Դիգորսկիի մարզի բնակիչ, 41-ամյա Թեմուր Գազալովը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ուշիի ոլորաններում իր վարած КамАЗ մակնիշի P 159 A123 համարանիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։

Մինչ կողաշրջվելը, նրա ավտոմեքենան բախվել էր Շենավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Գազալովի մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի 34 DF 696 համարանիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու հայտնվել բնակչին պատկանող այգում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031