Բաժիններ՝

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Աշտարակ-Ապարան ավտոճանապարհները. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Աշտարակ-Ապարան ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Արտենի (գյուղ), Կոտայքի մարզի Արզնի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Քաջարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, ինչպես նաև Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 320 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս