Բաժիններ՝

Հնդկաստանի բնակչուհին ամենատարեց մայրն է դարձել աշխարհում

Հնդկաստանում կինը երկրորդ անգամ է մայր դարձել 65 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Նշվում է, որ երեխայի հայրը 80 տարեկան տղամարդ է: Այսպիսով, այդ կինը դառնում է ամենատարեց ծննդկանն աշխարհում, որն ինքնուրույն լույս աշխարհ է բերել երեխային: Մինչ այդ բոլոր ռեկորդակիրները ծննդաբերել են արհեստական բեղմնավորման օգնությամբ:

Ինչպես նշում է հրատարակությունը, այդ ծննդաբերությունը կնոջ համար երկրորդն է դարձել. ութ տարի առաջ նա արու զավակ է ունեցել: Ծնունդն ընդունող բժիշկները պատմել են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք միանգամայն առողջ են եւ շուտով նրանց դուրս են գրելու հիվանդանոցից:

Վերարտադրության եւ ծննդաբերության մասնագետ դոկտոր Շաբիր Սիդիկիի խոսքով, սա բացառիկ դեպք է բժշկական պրակտիկայում:

Ինչպես հավելում է հրատարակությունը, ներկայում ամենատարեց ծննդկանն է համարվում նաեւ Հնդկաստանի այն ներկայացուցչուհին, որը 2016 թվականին որդի է ունեցել 72 տարեկան հասակում, բայց արհեստական բեղմնավորման օգնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս