
Տնական սպիտակ տաք շոկոլադ

Բաղադրիչներ
- Կաթ – 4 բաժակ
- Վանիլի էքստրակտ – 1 թ/գ
- Սպիտակ շոկոլադ (մանր կտորների վերածած) – 250 գ
Պատրաստման եղանակը
- Միջին կաթսայի մեջ խառնել կաթը, վանիլի էքստրակտը և սպիտակ մանրացված շոկոլադը:
- Տաքացնել ցածր կրակի վրա՝ մինչև սպիտակ շոկոլադի հալչելը (ոչ մի դեպքում եռման չհասցնել):
- Մատուցել անմիջապես՝ ցանկության դեպքում զարդարելով հարած սերուցքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը