
«Արմենիա» ԲԿ-ում հիվանդը մահացել է. Հարազատները մեղադրում են բժիշկներին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս մահվան դեպք է գրանցվել «Արմենիա» ՀԲԿ-ում։ 62-ամյա Սամվել Հարությունյանը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 28-ին, որտեղ մոտ երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին մահացել է։
Հարազատները կարծում են, որ մեղավորը բուժանձնակազմն է եւ որ վերակենդանացման բաժնի բժիշկը մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։