
«Միլանը» կհեռացնի Գատուզոյին ՍՊԱԼ-ի հետ խաղից հետո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կհեռացվի մինչև տարվա վերջ: Ըստ Calciomercato-ի տեղեկության՝ դա տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ կայանալիք խաղից հետո:
«Ֆրոզինոնեի» հետ խաղից առաջ Գատուզոյին վերջնագիր էր ներկայացվել, որ, եթե նա «Ֆորզինոնեի» և ՍՊԱԼ-ի հետ հանդիպումներում 6 միավոր չհավաքի, ապա կհեռացվի:
Քանի որ մարզիչը չի հաղթահարել իր առջև դրված խնդիրը, «Միլանի» ղեկավարությունը մտադիր է բաժանվել նրանից:
Գատուզոն մարզում է «Միլանը» 2017 թվականից: Տվյալ պահին «Ռոսոներները» գրավում են Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը