
«Մոդրիչը չպետք է լիներ թոփ-3-ում: Արժանի էր Ռոնալդուն». Նանի

Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանիի կարծիքով՝ այս տարի «Ոսկե գնդակին» արժանացած Լուկա Մոդրիչն իրականում արժանի չէր այդ մրցանակին:
«Մոդրիչը չպետք է լիներ թոփ-3-ում: Իր դիրքում նա լավագույններից մեկն է, բայց սա նրա մրցանակը չէր: Նա չպետք է ստանար այս մրցանակը Կրիշտիանու Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարի և մյուսների ներկայության դեպքում:
Արժանի էր Ռոնալդուն: Աշխարհի լավագույն խաղացողներն այն մարդիկ են, ովքեր արդյունքներ են ցույց տալիս իրենց թիմերում: Այդպիսին է Ռոնալդուն:
Նա մի թիմում էր Մոդրիչի հետ, բայց հետո նախընտրեց տեղափոխվել «Յուվենթուս»,- նշել է Նանին:
Սիրարփի Աղաբաբյան