Արոնյանը, Հովհաննիսյանը, Սարգսյանը և Պետրոսյանը հաջող են մեկնարկել արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Արագ շախմատի առաջին 5 տուրերում Լևոն Արոնյանը հենց մեկնարկում պարտվեց Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, այնուհետև տարավ 3 հաղթանակ, իսկ մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը 5 տուրերում հաղթեց 3-ում, մեկը տանուլ տվեց, իսկ մեկում էլ կիսեց միավորը:
Կանանց պայքարում կայացան 4 պարտիաներ: Էլինա Դանիելյանը 4 հնարավորից հավաքել է 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Գևորգյանը միայն կես միավոր է հավաքել:
Տղամարդկանց պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը 5 հնարավորից հավաքել են 3,5-ական միավոր: