Բաժիններ՝

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Վիտալի Բալասանյանին և Արշավիր Ղարամյանին

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Բակո Սահակյանը (Արցախի նախագահ), Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Կարեն Աբրահամյանը, Արթուր Մոսիյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պարգևատրվել են «Անվտանգության մարմիններ 100-ամյակ» հոբելյանական մեդալով»։

«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 18:00-ին ԱԱԾ նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԱՀ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվան: Հանդիսավոր նիստին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախի Հանրապետության պաշտոնատար այլ անձինք: Հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձ է հղել և մի շարք ծառայողների արժեքավոր նվերներով պարգևատրել նախագահ՝ Բակո Սահակյանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը Հանրապետության Նախագահին և մի շարք պաշտոնատար անձանց ու ծառայողների պարգևատրել է՝ «անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
Ծառայության ընթացքում արձանագրած դրական արդյունքների և ի նշանավորումն մասնագիտական տոն օրվան, մի շարք ծառայողների պարգևատրել են ԱՀ Պաշտպանության Նախարարը, ԱՀ Ոստիկանապետը, ԱՀ Գլխավոր դատախազը և ԱՀ ԱԱԾ Տնօրենը»,- ասված է ԱՀ Ազգային Անվտանգության Ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Իմ կողմից շատ հարգված գեներալներ՝ Բակո Սահակյանը (Արցախի նախագահ), Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի…

Gepostet von Shiraz Khachatryan am Sonntag, 23. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս