«Հենց որ դատարաններ մուտք գործեն այդ 2 աղետները, դրանք նույն վայրկյանին կխախտեն ցանկացած արդարություն»
Թոմաս Մորն ականավոր անգլիացի մտածող, գրող-հումանիստ ու քաղաքական գործիչ է։ Նա Ռեֆորմացիայի ամենակատաղի հակառակորդներից էր և հրաժարվում էր Հենրիխ 7-րդին ճանաչել նրա իսկ կողմից ստեղծված Անգլիկան եկեղեցու առաջնորդ։ Իր համոզմունքների համար Մորը վճարեց շատ բարձր գին. նրան 1535թ. մահապատժի ենթարկեցին։
Նրա ամենահայտնի աշխատությունը դարձավ «Ուտոպիան», որում Մորը ներկայացրեց պետության ու հասարակության կենսագործունեության համակարգը։ Նրանում գրողը նաև քննադատում էր այն ժամանակ Անգլիայում գոյություն ունեցող կարգերն ու բարոյական նորմերը։ «Ուտոպիայի» հրատարակման օրվանից անցել է առավել, քան 5 դար, սակայն այն շարունակում է արդի լինել նաև մեր օրերում։
Եվ այսպես՝
1. Ժողովրդի աղքատությունը պետության հենքն է, պաշտպանությունը։ Հարստությունն ու ազատությունը տանում են անհնազանդության ու իշխանությունների նկատմամբ ատելության։ Ազատ և հարուստ մարդը չի կարողանում տանել անարդար ու բռնապետ կառավարությանը։ Կարիքն ու աղքատությունը կայտառությունից զրկում են անգամ ամենախիզախ մարդուն, բթացնում են միտքը, սովորեցնում են տանել ստրկությունը և իր չընդհատվող ճնշման տակ նրանից խլում այն էներգիան, որը նրան պետք է իրեն թափ տալու ու պայքարելու համար։
2. Իր նկատմամբ սեփական հպատակների ատելություն և նզովք արթնացնող և բռնության ու ճնշումների, կողոպուտի ու ժողովրդի կատարյալ հարստահարման միջոցով գահին մնացող թագավորը պետք է գահընկեց արվի ու հեռանա իշխանությունից։ Բռնապետական մեթոդներով նա միգուցե պահի թագավորի տիտղոսը, սակայն հավանաբար կկորցնի նրա ոգին ու մեծությունը։
Չէ՞ որ արքայի մեծությունը ոչ թե աղքատներին, այլ հարուստ ու երջանիկ մարդկանց կառավարելու մեջ է։ Մուրացկանության ու աղքատության մեջ խարխափող ժողովրդի մեջ հարստության մեջ խեղդվելը նշանակում է՝ պահպանել բանտը, այլ ոչ՝ պետությունը։
3. Մարդկային կյանքի արժեքը չի կարելի հավասակշռել աշխարհի բոլոր բարիքներով՝ միասին վերցրած։
4. Հենց որ դատարաններ մուտք գործեն այդ 2 աղետները՝ կախվածությունն ու շահամոլությունը, դրանք նույն վայրկյանին կխախտեն ցանկացած արդարություն՝ պետության ամենաամուր նյարդը։
5. Ամենուր, ուր գոյություն ունի սեփականության իրավունք, ուր ամեն ինչ չափվում է փողով, արդարության ու հասարակական բարեկեցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Կարո՞ղ ես դու արդյոք թույլ տալ, որ ամենաթանկարժեք գանձերը գտնվեն անարժանների ձեռքում։ Եվ կարելի՞ է լիովին երջանիկ համարել այն պետությունը, ուր հասարակական ունեցվածքը գտնվում է անկուշտ մարդկանց մի խմբի ձեռքում, այն դեպքում, երբ զանգվածները մեռնում են աղքատությունից։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը