
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կկայանա 2019-ի սկզբին

Միացյալ Նահնագներն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրորդ հանդիպումը կանցկացնեն 2019 թվականի սկզբին և կհասնեն առաջընթացի Կորեական թերակղզում միջուկային զենքից ձերբազատվելու հարցում: Այդ մասին KNSS ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք աշխատում ենք, որպեսզի իրականացվեն ապամիջուկայունացման ուղղությամբ պարտավորությունները, որոնք ստանձնել է Կիմ Չեն Ինը»,- ասել է Պոմպեոն:
Առաջնորդների առաջին հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկա տարվա հուլիսի 2-ին՝ Սինգապուրում: