Ռուս զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են Թուրքիա
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային հիմնական ուղղությունը Թուրքիան է։
Ռուսական տուրիստական գործակալության վերլուծությունների տվյալներով՝ մոտ 5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։
Երկրորդ տեղում 3.6 միլիոն ցուցանիշով զբաղեցնում է Աբխազիան։ Ֆինլանդիան ընդունել է 2.5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Նախընտրելի հնգյակում են նաև Ղազախստանն ու Ուկրաինան։
Բացի այդ, ըստ վերլուծության, 2018 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելի ակտիվ են եղել ու ճամփորդել տարբեր ուղղություններով։ Այդ ուղղություններից ամենատարածվածներն են եղել Չինաստանը, Էստոնիան, Վրաստանը, Գերմանիան և Իտալիան։