
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին, 00:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Ալագյազ, Ծիլքար գյուղերում, Երևան-Սևան, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ձյուն է տեղում:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: