
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.70C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.20C