Առողջ նախաճաշ, որն օգնում է հիպերտոնիայի, դիաբետի, հոդատապի դեպքում

Վարսակն էներգիա է հաղորդում, օրգանիզմն ապահովում սննդարար նյութերով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն կարող է օգտագործվել մի շարք առողջական խնդիրների դեպքում, այդ թվում.

  • օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը
  • իջեցնել զարկերակային ճնշումը
  • ամրացնել իմունային համակարգը
  • կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը
  • կարող է օգնել հազի դեպքում
  • պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից
  • օրգանիզմից դուրս է բերում միզաթթուն
  • մեծ քանակով երկաթ է պարունակում, օգտակար է անեմիայի դեպքում
  • պայքարում է փորկապության դեմ
  • երիտասարդացնում է մաշկը
  • պաշտպանում է վարակներից, քանի որ ցինկ է պարունակում
  • կարող է օգնել կանխարգելել օստեոպարոզը, քանի որ հարուստ է կալցիումով
  • վարսակը նաև յոդ է պարունակում և կարող է կանխարգելել վահանաձև գեղձի խանգարումների զարգացումը:

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր
  • ընդեղեն, հատապտուղներ, կակաո, դարչին, վանիլին՝ ըստ ցանկության
  • 2 ճաշի գդալ կտավատի սերմեր
  • 200 մլ ջուր կամ բուսական կաթ
  • մեղր, չամիչ, արմավ՝ ըստ ցանկության:

Ինչպես պատրաստել

Վարսակն ու կտավատի սերմերը մանրացրեք, ստացեք ալյուր:

Կարդացեք նաև

Լցրեք տարայի մեջ, ավելացրեք մի ճաշի գդալ չիայի սերմեր, խառնեք:

Ավելացրեք տաք կաթը, խառնեք բաղադրիչները՝ ըստ ձեր ցանկության:

Թողեք նվազագույնը 30 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս