«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.23 %, ԲՀԿ-ն՝ 8.30%, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.45%. ԿԸՀ տվյալները ժամը 03:15-ի դրությամբ՝ 1078 տեղամասերից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1078 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Ժամը 03:15-ի դրությամբ մշակված 1078 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.23 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 385 654 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 24 056 ընտրող կամ ընտրողների 4.38%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 3696 ընտրող կամ 0.67%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 23 467 ընտրող կամ 4.27%
«Իմ քայլը» դաշինք- 385 654 ընտրող կամ 70.23 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 35 432 ընտրող, 6.45%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 2739 ընտրող, 0.50%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 1885 ընտրող, 0.34 %
«Մենք» դաշինք- 11 350 ընտրող, 2. 07%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 5675 ընտրող, 1.03%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 9631 ընտրող, 1.75 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 45 553 ընտրող, 8.30 %
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: