ԿԸՀ-ն ամփոփել է 1045 ընտրատեղամասերի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1045 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 4,37 տոկոս կամ 23004 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 3577 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 4,27 տոկոս կամ 22498 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,19 տոկոս կամ 369588 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,50 տոկոս կամ 34219 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,34 տոկոս կամ 1814 ձայն, «Մենք» դաշինքը` 2,04 տոկոս կամ 10734 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 1,05 տոկոս կամ 5514 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,76 տոկոս կամ 9267 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,31 տոկոս կամ 43751 ձայն: