«Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն և այդ մեծամասնությունը որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, կլինի նաև սահմանադրական մեծամասնություն»,- քիչ առաջ, ընտրությունների ավարտից հետո «Իմ քայլը» դաշինքի շտաբում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին` վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ խոշոր միջադեպ չի գրանցվել, ինչը բնական է. «Բոլորս ենք տեսել, որ ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել, և դա բնական է. ինչպես Երևանի ավագանու ընտրություննհրի ժամանակ, նույնն էլ հիմա, և ընդհանրապես սրանից հետո մենք պետք է սովոր լինենք, որ ընտրությունները միշտ չէ, որ այդքան բուռն իրադարձություններով լի են:

Ես տեսա՝ շատերը, նաև լրագրողներ, ընտրությունները, քվեարկության ընթացքը որակել էին որպես «ձանձրալի», և դա, կարծում եմ, լավագույն գնահատականն էր»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին և դրա վերաբերյալ հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս ընտրություններում քաղաքացիներին ոչ թե բերման են ենթարկել, այլ քաղաքացիները պարզապես գնացել են ընտրությունների, ընտրողները ինտրինգ չեն տեսնում այս ընտրություններին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31