Երեւան, Կենտրոն. Թիվ 9/50 ընտրական տեղամաս. ՀՀԿ-ն երկրորդ տեղում է. News.am

Հայտնի են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները Երեւանի փոքր կենտրոնում գտնվող մեկ այլ ընտրական տեղամասում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված 9/50 ընտրական տեղամասում ավարտվել է ձայների հաշավարկը։

Այս տեղամասում մասնակցությունը կազմել է 50,55 տոկոս։ Ձայների 55,12 տոկոսով (430 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ ձայների 13,33 տոկոսով (104 ձայն)։ Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 11,92 տոկոսով (93)։

Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

«Բարգավաճ Հայաստան»՝ 6,7տոկոս (53),

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 3,84տոկոս (30)

«Մենք»՝ 3,20տոկոս (25)

«Սասնա ծռեր»՝ 2,69տոկոս (21),

«Քաղաքացու որոշում»՝ 2,05տոկոս (16),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 6 ձայն

«Ազգային առաջընթաց»՝ 1 ձայն

«Օրինաց երկիր»՝ 1 ձայն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31