«Ցավոք, քվեարկության ընթացքում գրանցվել են մի շարք խնդիրներ». ԿԸՀ անդամ

ՀՀ 1998 ընտրատեղամասերում այսօր գործարկվել էին 4000 տեխնիկական սարքավորումներ։ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց լրագրողներին, որ չի եղել որևէ տեղամաս, որտեղ ընտրողների գրանցումը չի իրականացվել սարքավորումով։

«Ցավոք, քվեարկության ընթացքում գրանցվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կապված կրկնակի գրանցման փորձի հետ, որոնց գերակշիռ մասի պատճառը տեխնիկական սարքը սպասարկող մասնագետների անուշադրությունը, ինչպես նաև որոշ դեպքերում՝ ընտրողների անտեղյակությունը, որ առաջին սարքով գանցվելուց հետո մոտեցել ենք երկրորդ սարքին, եղել են նաև սարքերի հետ կապված խնդիրներ։ Դրանց թիվը մոտ 80 է»,- ասաց Ն.Հովհաննիսյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս