Գլխավոր դատախազությունը քննում է ընտրակաշառք տալու 3 դեպք

Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված ընտրախախտումների ողջ պատկերը։ Ըստ նրա՝ ուսումնասիրվել է 252 դեպք՝ անկախ վերացականության աստիճանից։

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ դեպքերից 108-ով իրականացվում են քրեադատավարական ընթացակարգեր, դրանցից 82-ը վերաբերում է 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, որոնցից յուրաքանչյուրի արժանահավատությունը մանրամասն ստուգվելու է. «Նախնական ուսումնասիրությունն այս դեպքերի ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունը տեխնիկական բնույթի է և պայմանավորված են տեխնիկական սարքերի հետ»։

Ս.Հովհաննիսյանի խոսքով՝ 3 դեպք վերաբերում են վստահված անձի լիազորությունների իրացմանը խոչընդոտելուն, 5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 2 հրապարակում է ուսումնասիրվել՝ ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն.

«Այստեղ պետք է նշեմ, որ այս թիվն անհամեմատ ցածր է նախորդ համապետական ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերից, որովհետև, եթե նախորդ ընտրությունների ժամանակ մենք այս պահի դրությամբ արդեն ունեինք 14 այդպիսի դեպք, այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 2-ն են»։

Նշված 108 դեպքերից 10-ը, Հովհաննիսյանի խոսքով, վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 3-ը՝ ընտրակաշառք տալուն։ Նրա կարծիքով՝ այս դասակարգումն առաջին հայացքից մի շատ կարևոր հարցի պատասխան է տալիս և արձանագրում է, որ բոլորովին վերջերս ՀՀ քր.օրում կատարված փոփոխությունները ևս իրենց նպատակին ծառայեցին։

Նա հիշեցրեց, որ քր.օրենսգրքում ընտախախտումների պատժաչափերը խստացվել են և միջին ծանրության հանցագործություններից դրանք վերածվեցին ծանր հանցագործության, որը օպերատիվ մարմնին հնարավորություն տվեց պգտագործել օպերատիվ հետախուզության ողջ գործիքակազմը, էապես ազդել այդ հանցագործությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31