
«Այդ խաղն ինձ համար նշանակություն չունի». Սիմեոնեն՝ Սուպերկլասիկոյի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացվելիք Լիպերտադորեսի գավաթի եզրափակիչ «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղի մասին:
«Ես այս խաղի մասին արդեն ամեն ինչ ասել եմ: Այդ խաղն ինձ համար նշանակություն չունի:
Մարզական տեսանկյունից, հուսով եմ, որ առաջին հերթին խաղը տեղի կունենա խաղաղ մթնոլորտում: Սա ցույց կտա, որ մենք կարող ենք միասին ապրել և վայելել մեծագույն բաները:
Սակայն, անկեղծ ասած, ես հիմա մտածում եմ միայն «Ալավեսի» հետ հանդիպման մասին»,- ասել է Սիմեոնեն:
Սիրարփի Աղաբաբյան