
Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը կազմել է ընդամենը 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր է, քան 2010 թվականին, եւ հասել է 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշին: Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությունը:
«Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ավելի ցածր է, քան երբեւէ, ինչպես նաեւ այն տակավին ցածր է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում,- մեջբերում է անում թերթը Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերի փորձագետ Սանտո Միլազիի խոսքից:
Հրատարակության տվյալներով՝ UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած եւ զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում է 84 տոկոսի:
Ինչպես նշել է թերթը, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը գեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կնվազի մինչեւ 5,2 տոկոս:
Մինչդեռ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն այն եզրակացությանն են հագել, որ այդ պետություններում չզբաղված բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի է, քան 2007 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: