Բաժիններ՝

Կորեայի ձորում քաղաքացի է կորել. փրկարարները դեպքի վայրում են

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել. հնարավոր է ընկել է ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, քաղաքացին (Ն. Ա., ծնված 1955 թ.) շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում ժամը 14:00-ից աշխատանքներ է իրականացրել: Վերջինիս հետ հեռախոսային կապ հաստատել չի հաջողվել:

Ժամը 20:50-ի սահմաններում փրկարարները ջրանցքից հայտնաբերել են կոշիկ, որը պատկանում է կորած քաղաքացուն:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31