Բաժիններ՝

Ժերար Դեպարդիեն գրանցում է ստացել Նովոսիբիրսկում

Կինոդերասան Ժերար Դեպարդիեն, որը Նովոսիբիրսկ է ժամանել մշակութային եւ գործարար նախագծերի վրա աշխատելու համար, գրանցում է ստացել քաղաքի Լենինյան շրջանում: Դեպարդիեն ապրելու չի մնա Սիբիրում, սակայն պլանավորում է կանոնավոր կերպով այցելել այնտեղ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դեպարդիեի ներկայացուցիչ եւ նրա բիզնես-գործընկեր Յուլյա Մոսմանը:

2013 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Ժերար Դեպարդիեն գրանցվել է Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Դերասանը Ֆրանսիայից հեռացել է 2012 թվականին՝ ունեւոր քաղաքացիների համար հարկը մինչեւ 75 տոկոս կտրուկ բարձրացնելու կառավարության որոշման պատճառով:

Դեպարդիեն պլանավորում է զբաղվել Ռուսաստանի մասին վավերագրական ֆիլմերի շարքով, որոնք նվիրված կլինեն երկրի տարբեր տարածաշրջանների եւ քաղաքների: Բացի դրանից, Դեպարդիեն պլանավորում է զբաղվել սննդամթերքի գործարարությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31