Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն չի գա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Փարիզ՝ 2018թ. «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը մասնակցելու:

Ինչպես հաղորդում է AS-ը, հղելով Sky Italia-ին, «Ոսկե գնդակը» կհաղթի «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Ռոնալդուն երկրորդ տեղն է զբաղեցրել քվեարկության ժամանակ, երրորդն «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է:

Հայտնի է, որ արարողությանն անպայման մասնակցելու է Մոդրիչը: Ռոնալդուն արդեն չեղյալ է հայտարարել ուղևորությունը, իսկ Գրիզմանը դեռ մտածում է՝ կամ գնալ Փարիզ, կամ մնալ Մադրիդում:

Ռոնալդուն հաղթել է մրցանակը 5 անգամ՝  2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31