Մարսի վրա փայլուն անհայտ առարկա է հայտնաբերվել
ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին հայտնաբերել է փայլուն բնակտորին նմանվող առարկա: Աս մասին ասվում է ՆԱՍԱ-ի կայքում:
«Փոքր Կոլոնսի» անվանումը ստացած անհայտ ծագմամբ առարկան, ըստ գիտնականների, կարող է լինել նաև երկնաքար: Այդուհանդերձ, անհրաժեշտ է քիմիական անալիզ՝ պարզելու դրա էությունը:
Curiosity-ն ՆԱՍԱ-ի կողմից Կարմիր մոլորակ ուղարկված 4-րդ մարսագնացն է: Այն Մարսի վրա վայրէջք էր կատարել 2012 թվականի օգոստոսին: Այս ընթացքում մարսագնացը հաջողությամբ կատարել է իր առջև դրված բոլոր հանձնարարությունները:
https://www.youtube.com/watch?v=d6wh2U3-UnA