Բաժիններ՝

«Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան երեք ամսվա ընթացքում «լուսնային ծրագիր» կմշակեն

«Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 3 ամսվա ընթացքում կստեղծեն Ռուսաստանի «լուսնային ծրագիր»-ը եւ կներկայացնեն այն նախագահին եւ կառավարությանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

««Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան երեք ամսվա ընթացքում կձեւավորեն գործողությունների ընդհանուր պլան, որը արժանի կլինի ներկայացնելու նախագահին եւ կառավարությանը»,- ասել է Ռոգոզինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում ներկայացվել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների եւ հրթիռային եւ տիեզերական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների զեկույցները, քննարկվել լուսնի, լուսնային ռեգոլիտի (հողի) եւ էներգիայի աղբյուրների առկայության հետ կապված հարցեր:

«Բայց ամենակարեւորը, մենք չենք կարող կրկնել այն, ինչ ամերիկացիներն անում են եւ չենք կարող լինել երկրորդ տեղում»,- նշել է Ռոգոզինը:

Ռոգոզինի խոսքով՝ պատրաստված ծրագիրը պետք է բարձր գիտական արժեք ունենա, ապահովի տնտեսության հետ կապված գիտական եւ տեխնոլոգիական արդյունքներ, ինչպես նաեւ գործնականորեն իրականանալի լինի բյուջեի ֆինանսական բեռի եւ արդյունաբերության տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից:

Նա հայտնել է նաև Լուսնի վրա ռուսական գիտական կայան ստեղծելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930