Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը, որը կատարվել է «հայրենասիրության ոգով»։ ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորմամբ տեսանյութը հրապարակված է Twitter-ում Մելանյայի եւ Սպիտակ տան օգտահաշիվներում: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ինտերիերի զարդարման մասին խոսվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: «Մելանյա Թրամփի կողմից զարդարված Սպիտակ տունը շողում է հայրենասիրության ոգով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր սրահ զարդարված է որոշակի ոճով եւ նվիրված է առանձին մարդկանց կամ իրադարձությունների: Ընդ որում Սուրբծննդյան ինտերիերի գլխավոր գույներն են դարձել կարմիրը, կապույտը եւ ոսկեգույնը: Հայտարարության մեջ հավելվում է, որ դեկտեմբերի ընթացքում Սպիտակ տունը կանցկացնի ավելի քան 100 ընդունելություն եւ կդիմավորի 30 հազարից ավելի այցելուների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում: Վեցմետրանոց ծառն, ավանդույթի համաձայն, բերել են ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը դիտել են եղեւնին, որն իրականում բրգաձեւ սոճի է, ինչից հետո թույլատրել են այն կանգնեցնել:
Ծառը Վաշինգտոն է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգից, որտեղ այն աճել է Լերի Սմիթի ագարակի լեռներում, ով դարձել է Սուրբ Ծննդյան տոնածառեր արտադրողների ազգային ասոցիացիայի մրցույթի հաղթող: Փորձագետները եւ գնորդներն ամեն տարի ընտրում են լավագույն արտադրողին, որին պատիվ է վիճակված պետության ղեկավարին ուղակելու Ծննդյան տոների եղեւնին: Ընտրված եղեւնին կշռում է ավելի քան 350 կիլոգրամ, այն 25 տարեկան է:
The @WhiteHouse is sparkling for the Christmas season! pic.twitter.com/ncNhlkZAWl
— Melania Trump (@FLOTUS) November 26, 2018