Բաժիններ՝

«Եթե 90-ական թվականներին չունենայինք ճգնաժամ, հիմա Սինգապուրի չափ բնակչություն կունենայինք՝ 5 միլիոն». Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է, որ 2050 թվականին ՀՀ-ում կունենանք 5 միլիոն բնակչություն:

«Մենք պետք է կենտրոնանանք տաղանդի արտահոսքի կասեցման և ներհոսքի վրա:  Եվ, եթե 90-ական թվականներին չունենայինք ճգնաժամ, հիմա Սինգապուրի չափ բնակչություն կունենայինք՝ 5 միլիոն»,- նախարարության վերջին 6 ամսվա գործունեության արդյունքները և իր առաջիկա ծրագրերը ներկայացնելիս ասաց Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ 1960-1990թթ. ՀՀ բնակչության կտրուկ աճ է գրանցվել՝ հիմնականում ներգաղթի հաշվին: Մարդիկ եկել են Հայաստան, քանի որ այդ տարիներին եղել են գիտահետազոտական տասնյակ ինստիտուտներ, գործարաններ, որոնք միկրոէլեկտրոնիկայի ոլորտում լուրջ տեղ են զբաղեցրել: Այսինքն, եղել է տաղանդների ներհոսք: Այդպես է եղել Սինգապուրի դեպքում: Եթե բարձր տեխնոլոգիաները զարգանում են, 10 տարին մեկ 500.000 մարդով  ավելանում է կոնկրետ տարածքի բնակիչների թիվը: Ի դեպ, ներգաղթում են պրոֆեսիոնալ մարդիկ՝ բոլոր ոլորտներից, ոչ միայն՝ ինժեներներ:

«2019-2050թթ. նույն տեմպով շարունակելու դեպքում կունենանք 5 միլիոն բնակչություն՝ բարձր տեխոնոլոգիաները զարգացնելու հետ մեկտեղ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս