«Կարծում եմ՝ տարեվերջին «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի ԱՊԼ-ի թոփ-4-ում». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գնահատել է մինչև դեկտեմբերի վերջ Անգլիայի առաջնության լավագույն քառյակում թիմի հայտնվելու շանսերը:
12 տուրերից հետո մանկունյանցիները գրավում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
«Գիտեմ, որ նշանակալիորեն հետ ենք մնում: Բայց մինչև դեկտեմբերի վերջ ԱՊԼ-ում մեզ սպասվում է, եթե չեմ սխալվում, 8 հանդիպում, այսինքն՝ առջևում 24 միավոր կա:
Կպայքարենք այդ միավորների համար այնպես, ինչպես թոփ-4-ի ակումբները: Բայց կարծում եմ՝ մինչև տարեվերջ մենք այնտեղ կլինենք»,- Մոուրինիոյին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը