Բաժիններ՝

Սանտա Կլաուսին այցը հետաձգվում է. Լապլանդիայում գանգատվում են ձյան բացակայությունից

Ֆինլանդիայի հյուսիսում տիրող իրադրությունը դժվարին կացության մեջ է դրել զբոսաշրջության գործարկուներին Սանտա Կլաուսի նստավայրում, որը հասցրել է ժողովրդականություն վայելող սեզոնային տեսարժան վայր դառնալ, մինչ օրս ձյուն չկա:

Այս մասին հայտնել է CNN-ը: Նշվում է, որ տարածաշրջանում տաքության ռեկորդային բարձր մակարդակ է արձանագրվել տարվա այս ժամանակի համար:

Ամեն տարի հազարավոր ընտանիքներ են երեխաների հետ ժամանում Ռովանիեմի՝ հուսալով այցելել Սանտա Կլաուսի գյուղ, որը գտնվում է Բեւեռային շրջագծից ոչ հեռու:

Ի հիասթափություն շատերի, այս տարի մեծ է հավանականությունը, որ ձմեռվա գլխավոր կախարդին այցելել չի հաջողվի. մի քանի տուրիստական գործարկուներ հետաձգել են ուղեւորությունների եւ էքսկուրսիաների օրերը՝ խոստանալով վերադարձնել տոմսերի արժեքն այն դեպքում, եթե իրադրությունը չփոխվի:

Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտի եղանակագետները կարծում են, որ հրաշք տակավին կարող է տեղի ունենալ, եւ առաջիկա օրերին այդ վայրերում ձյուն կհայտնվի: Սովորաբար ձյունը Լապլանդիայից չի հեռանում տարեկան 175 օր, նոյեմբերի վերջին տարածաշրջանում շուրջ 20 – 30 սանտիմետր ձյուն է տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս