Բաժիններ՝

Tiffany & Co.-ն Սուրբծննդյան ֆիլմ է նկարահանել Նաոմի Քեմփբելի և Զոի Քրավիթցի մասնակցությամբ

Tiffany & Co. ոսկերչական իրերի եւ ժամացույցների ընկերությունը ներկայացրել է Believe in Dreams («Հավատա երազանքիդ») Սուրբծննդյան ֆիլմը: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ֆիլմում նկարահանվել են մոդելներ Նաոմի Քեմփբելը եւ Սյաո Վեն Ձյուն, երաժիշտ Զոի Քրավիթցը, երգչուհի Քարեն Էլսոնը եւ Իլոն Մասքի մայրը՝ մոդել եւ ոճի կուռք Մեյ Մասքը: Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքի Ավենյու 5-ում ընկերության ֆլագմանական բուտիկում: Քրավիթցը, որը մարմնավորում է բուտիկի վաճառողին, ընկնում է ֆանտաստիկ աշխարհ, որտեղ ամեն ինչ ստանում է Tiffany Blue-ի ֆիրմային երանգը:

Այնտեղ ամանորյա արհեստանոցում ոսկերիչներն աշխատում են հերոսուհու՝ Սյաո Վեն Ձյուի գլխավորությամբ: Եզրափակիչ մասում բոլոր հերոսուհիներին «Ալիսան Հրաշքների աշխարհում»-ի ոգով «խելահեղ թեյախմություն» է սպասում Tiffany-ի հավաքածուից ընտրված սպասքով եւ Blue Box Cafռ-ի անուշեղենով՝ Խելառ գլխարկակարի դերում Նաոմի Քեմփբելի մասնակցությամբ:

«Նախամանորյա տարեշրջանը տարվա այն ժամանակն է, երբ մենք, ինչպես երբեք, ոգեշնչվում ենք երազանքներով»,- գովազդային արշավը մեկնաբանել է Ռիդ Քրաքոֆը՝ Tiffany & Co.-ի կրեատիվ տնօրենը:-Մենք այդ ֆիլմն ստեղծել ենք, որպեսզի ցույց տանք նրանց վիրտուոզությունը եւ փոխանցել տոնի ոգին Tiffany-ում, որտեղ հնարավոր է ամեն ինչ»:

Ֆիլմի ռեժիսորն է դարձել Մարկ Ռոմանեկը՝ Lemonade Beyoncռ տեսահոլովակի հեղինակը: Հոլովակի սաունդթրեքը Aerosmith խմբի՝ 1973 թվականի Dream On հիթն է՝ Սթիվեն Թայլերի կատարմամբ: Tiffany ընկերությունը հիմնադրվել է 1837 թվականին ԱՄՆ-ում, թողարկում է զարդեր, ժամացույցներ, աքսեսուարներ, ինտերիերի առարկաներ, պարֆյումերիա: Կրեատիվ տնօրեն Ռիդ Քրաքոֆն ընկերություն է հրավիրվել 2016 թվականի ամռանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս