Բաժիններ՝

«Մեսսի՞, թե՞ Ռոնալդու: Լեո: Ժոզե՞, թե՞ Պեպ: Գվարդիոլան լավագույնն է աշխարհում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բլից-հարցազրույց է տվել գերմանական Sky Sport-ին:

– Հաղթանակ ԱՊԼ-ո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում:

– Պրեմիեր լիգայում, որովհետև «Լիվերպուլը» դեռ չի հաղթել այստեղ: Բայց, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չկա: Ես կցանկանայի հաղթել երկու մրցաշարերում էլ, դա լավագույն տարբերակն է:

– Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի:

– Արդար չէ. սա նույնն է, ինչ ընտրել Չեմպիոնների լիգայի և Պրեմիեր լիգայի միջև: Կընտրեի Լիոնելին, բայց ես երկուսով էլ հիանում եմ:

– Գվարդիո՞լա, թե՞ Մոուրինիո:

– Պեպ: Ըստ իս՝ նա աշխարհի լավագույն մարզիչն է: Հարցը Ժոզեի հետ համեմատությունը չէ: Դուք կարող էիք նշել ցանկացած այլ ազգանուն,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս