Բաժիններ՝

«Հնարավոր չեմ համարում Նեյմարի վերադարձը «Բարսելոնա»». Խավի

«Բարսելոնայի» լեգենդ Խավին հնարավոր չի համարում հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ:

«Ես Նեյմարի վերադարձի հնարավորություն չեմ տեսնում: Ես հետևում եմ մամուլին և տեղյակ եմ այդ իրադարձություններից, բայց չեմ տեսնում ոչ մի հնարավորություն Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադաձի համար:

Եթե նա մեծանա և շատ աշխատի, կմոտենա Կրիշտիանուին և Մեսսիին: Նա կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ. ամեն ինչ իրենից է կախված»,- Խավիին է մեջբերում FourFourTwo-ն:

Նեյմարը 2017թ. ամռանը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս