Բաժիններ՝

ԿԳ նախարարությունը նախատեսում է Հայաստանի ամենահեռավոր դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է Հայաստանի պատկերասրահներում գտնվող արվեստի գործերը տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և այդ դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Որոշել ենք Հայաստանի պատկերասրահներում գտնվող արվեստի գործերը տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և որոշ ժամանակով այդ դպրոցները վերածել մշակութային կենտրոնների, որտեղ կլինեն դասախոսություններ, և հարևան համայքներից կայցելեն աշակերտներ ու կծանոթանան արվեստի գլուխգործոցներին»,- ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` այս քայլով կիրականացվի մշակութային արժեքների նկատմամբ աշակերտների ընկալումների փոփոխություն:

«Շատ հաճախ նրանք կարծում էին, որ առանձնահատուկ պահպանության և պաշտպանության կարիք ունեն նախարարները, երկրի ղեկավարները, օլիգարխները, թաղի տղաները: Հիմա մենք ցույց ենք տալու, թե իրականում որ արժեքները պաշտպանության կարիք ունեն»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս