Ռոբերտ դե Նիրոն որոշել է բաժանվել կնոջից 20 տարվա համատեղ կյանքից հետո. Page Six
Ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն բաժանվում է կնոջից՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերից, որի հետ նա ապրել է գրեթե 20 տարի:
Այդ մասին հայտնել է Page Six հրատարակությունը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած մի աղբյուր: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, դե Նիրոն եւ Հայթաուերը «այլեւս միասին չեն ապրում», եւ, ինչպես սպասվում է, շուտով զույգը «հրապարակավ կհայտարարի բաժանության մասին»:
Դե Նիրոն եւ Հայթաուերն ամուսնացել են 1997 թվականին: 1999 թվականին դե Նիրոն ապահարզան է տվել, սակայն հինգ տարի անց զույգը կրկին ամուսնություն է ձեւակերպել: Զույգը երկու զավակ ունի՝ որդին՝ Էլիոթ դե Նիրոն, եւ դուստրը՝ Հելեն Գրեյս դե Նիրոն:
Հայթաուերի հետ ամուսնությունը դե Նիրոյի համար թվով երկրորդն է: Ավելի վաղ դերասանն արդեն ամուսնացած է եղել ամերիկացի դերասանուհի Դիան Աբոթի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: