Փարիզի կենտրոնն ամբողջությամբ հանձնելու են հետիոտներին
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնն ամբողջությամբ տրամադրել հետիոտներին: Նա առաջարկում է լրջորեն սահմանափակել կամ արգելել ավտոմեքենաների երթեւեկությունը Փարիզի չորս կենտրոնական օկրուգներում: Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլսը»:
Ըստ որում սահմանափակումների գործողության գոտու մեջ են հայտնվում գլխավոր տեսարժան վայրերը. ինչպիսիք են Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ մտահղացումը կիրագործեն հաջորդ մունիցիպալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2020 թվականին:
Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը: 2018 թվականին նման փորձեր են կատարվել ամիսը մեկ անգամ, իսկ 2019 թվականին քաղաքապետարանը պլանավորում է հանգստյան օրվա հետիոտնային գոտիներ սահմանել ամեն շաբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: