
«Ինսայդերներն ասում են, որ «Ոսկե գնդակը» կստանա Անտուան Գրիզմանը». լրագրող Տանկրեդի Պալմերի

Կա հավանականություն, որ 2018 թվականին «Ոսկե գնդակը» կստանա ոչ թե «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կամ «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, այլ «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
«Ինսայդերներն ասում են, որ «Ոսկե գնդակը» կգնա Գրիզմանի մոտ»,- Թվիթերի իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին:
Some insiders saying that Ballon d'Or went to Griezmann, let's see
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) November 20, 2018
Անտուանն «Ատլետիկոյի» հետ հաղթեց Եվրոպայի լիգան, իսկ Ֆրանսիայի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը