Բաժիններ՝

Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ բանակցություններ չի վարում նոր պայմանագրի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր պայմանագրի վերաբերյալ ակումբի հետ բանակցություններ չի վարում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերի միջև բանակցությունները մոտենում են ավարտին, և ըստ նոր պայմանագրի՝ Սիմեոնեն «Ատլետիկոյում» ավելի շատ գումար էր վաստակելու, քան Անտուան Գրիզմանը, ով ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:

«Սիմեոնեի նոր պայմանագրի վերաբերյալ դեռ բաց բանակցություններ չկան, ակումբի և մարզչի միջև հարաբերությունները լիովին ներդաշնակ են: Երկու կողմերն էլ կարծում են, որ հիմա բանակցությունների համար ճիշտ ժամանակ չէ»,- հաղորդում է ESPN-ը՝ հղելով ակումբի աղբյուրին:

Սիմեոնեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 30-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս